Գազի պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում. կան զոհեր
INTERNATIONAL NEWSՌԴ Լիպեցկի մարզի Ելեցկի շրջանի տներից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շենքի պատը մասնակի փլուզվել է, մահացել է 3 մարդ՝ 1971 թվականի ծնված կին, 1935 թվականի ծնված տղամարդ և 11-ամյա երեխա:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տուժել է վեց մարդ, այդ թվում՝9-ամյա աղջիկ: Միջադեպի պահին տանը, նախնական տվյալներով, 25 մարդ է գտնվել: Կատարվածի մասին հաղորդումն ստացվել է տեղի ժամանակով 0:52-ին (երևանյան՝ 1:52):
Գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման համար:
Հաղորդվում է, որ գազի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքները 1,5 մլն ռուբլի փոխհատուցում կստանան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



