Կանադայի մոտ 60 000 բնակիչներ առանց լույսի են մնացել` «Լարրի» փոթորկի պատճառով
SOCIETYԿանադայի Նյուֆաունդլենդ կղզու արեւելյան ափին մոտ 60 000 կանադացիներ առանց էլեկտրամատակարարման են մնացել «Լարրի» փոթորկի պատճառով, հաղորդում է CBC-ը:
Ուրբաթ լույս շաբաթ գիշերը փոթորկի ազդեցության գոտում որոշ վայրերում քամու արագությունը հասել է 50,5 մ/վրկ-ի: Շաբաթ առավոտյան այն նվազել է մինչեւ 17-22 մ/վրկ: Հարյուրավոր ծառեր, ճանապարհային նշաններ եւ գովազդային կառույցներ են տապալվել քամու պոռթկումների հետեւանքով: Պոկվել են որոշ տների տանիքները: Ջրհեղեղի պատճառով ճանապարհների մի մասը փակ է երթեւեկության համար:
Տուժածների մասին չի հաղորդվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



