Հրդեհ Կամարիս գյուղում
SOCIETYՍեպտեմբերի 11-ին, ժամը 17։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին մոտակա խորդանոցում (մոտ 100 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին, մարվել՝ 19:52-ին: Այրվել են փայտե արկղեր (մոտ 80 հատ), խորդանոցի փայտե կառուցատարրեր (մոտ 30 քմ) և 15 պտղատու ծառ՝ մասամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



