Հարավային Կովկասում կոմունիկացիոն ապաշրջափակումը Հայաստանի համար ենթադրում է գլոբալ բարիքների բացակայություն՝ ազգային շահերի զիջման ֆոնին. Արմեն Աշոտյան
BLOGԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Մի քանի ամիս առաջ քննարկվում էր Իրանում Հնդկաստանի դեսպանի հայտարարությունը առ այն, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը (նկար 1)։
Հատկապես ակտիվ էր իշխանական քարոզչամեքենան, որը, ջուրը չտեսած, մերկացավ ու սկսեց տարանցիկ դրախտի պատկերներ արտադրել ու տարածել։
Հողատուների հաշվարկը պարզ էր. մի կողմից պետք է ամեն կերպ սղցնել տարածաշրջանային ապաշրջափակման հայանպաստ լինելու բլեֆը, մյուս կողմից՝ նրանք «հաճելի եւ դրական» լուրերի կարիքն ունեն երկրի կորուստներն ու ցավը քողարկելու համար։
Պարզվում է, որ Հնդկաստանը լրջորեն վերանայում է իր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական ռազմավարությունը եւ սկսում է կենտրոնանալ մեկ այլ նախագծի վրա՝ India Arab-Med Corridor ( քարտեզ 2)։
Սույն նախագիծը շրջանցելու է Հարավային Կովկասը եւ բաղկացած է լինելու հետեւյալ հատվածներից՝ Մումբայի նավահանգիստ- ԱՄԷ- Սաուդյան Արաբիա-Հորդանան-Իսրայել կապող երկաթգծից-Խայֆայի նավահանգիստ-հունական Պիրեյ նավահանգիստ։
Այս նախագիծը հնարավոր դարձավ Էմիրաթների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման շնորհիվ եւ հանդիսանում է հնդկական պատասխանը չինական «Ճանապարհ եւ Գոտի նախաձեռնությանը»՝ BRI։
Արդյունքում արձանագրենք, որ Հարավային Կովկասում կոմունիկացիոն ապաշրջափակումը Հայաստանի համար ենթադրում է գլոբալ բարիքների բացակայություն՝ ազգային շահերի զիջման ֆոնին։


1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



