Հնարավոր է` Պուտինն ինքնամեկուսանա
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հնարավոր է շուտով ինքնամեկուսանա, քանի որ իր շրջապատում շատ մարդիկ կան, որ վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին ՌԴ նախագահն ասել է Կրեմլում՝ պարաօլիմպիկ հավաքականի մարզիկների հետ հանդիպման ժամանակ։
«Մեր մոտ, ցավոք սրտի, այժմ նույնպես… Բժիշկներն ուսումնասիրում են… նույնիսկ իմ շրջապատում խնդիրներ են առաջանում այդ Քովիդի հետ: Պետք է հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում: Կարծում եմ՝ ինքս էլ շուտով ստիպված կլինեմ կարանտինի անցնել: Շատ մարդիկ են հիվանդ շրջապատում»,- ասել է Պուտինը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այդ խոսքերը, ասել է, որ Պուտինն ինքնամեկուսանալու մասին խոսելիս պատկերավոր է արտահայտվել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



