Պլատինին ու Բլատերը որակազրկվեցին 8 տարով
SPORTՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը եւ ՈւԵՖԱ-ի ղեկավար, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Միշել Պլատինին որակազրկվել են 8 տարով եւ չեն կարող զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ, գրում է ESPN-ը։
ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեն որոշել է, որ Բլատերը եւ Պլատինին խախտել է կազմակերպության էթիկայի կանոնակարգը։
Ավելի վաղ նրանք 90 օրով զրկվել էին իրենց լիազորություններից, քանի որ Բլատերը կասկածվում էր Պլատինիին 2 միլիոն եվրոյի անօրինական փոխանցում կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ Միշել Պլատինին չէր ընդգրկվել նաեւ ՖԻՖԱ-ի նախագահի 5 թեկնածուների ցուցակում, որում հայտնվել են՝ Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար Սալման բին Իբրահիմ Ալ-Հալիֆան, ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամիլը եւ հարավաֆրիկացի գործարար Մոսիվա Սեկսվալեն: