Ռուսաստանում կասեցվել է ահաբեկչական իսլամիստական կազմակերպության գործունեությունը
INTERNATIONAL NEWSՌԴ ԱԴԾ Կրասնոյարսկի գծով վարչությունը բացահայտել են «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչներին և ձերբակալել են նրանց կողմնակիցներից երկուսին:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը, Կրասնոյարսկի երկրամասում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է իսլամիստների գործունեությունը:
Պարզվել է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի երկու քաղաքացի ժամանել են Կրասնոյարսկ՝ երկրամասի տարածքում ահաբեկչական գաղափարախոսությունը տարածելու և տեղի բնակիչներին հավաքագրելու համար: Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Ահաբեկչական գործունեությանն աջակցելու» և «Ահաբեկչական գործունեություն իրականացնելու հարային կոչերի» մասին հոդվածներով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



