ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ-ի հումանիտար խնդիրները
POLITICSԺնևում սեպտեմբերի 14-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից:
«Հանդիպման ընթացքում շարունակվել է Աֆղանստանում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նա7՝ այլ տարածաշրջաններում ընթացիկ հումանիտար օրակարգի մանրամասն քննարկումը: Այս համատեքստում դիտարկվել են Ռուսաստանի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության ամրապնդման գործնական ասպեկտները»,- նշված է հաղորդագրության մեջ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



