Օդանավի անսարքության պատճառով Դուշանբե չի մեկնել նաև Պաշտպանության նախարարը. «Փաստինֆո»
POLITICSՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին։
«Փաստինֆո»-ին ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ չվերթի հետ կապված խնդիրների պատճառով նախարարը չի մեկնել Տաջիկստան, վաղը կմասնակցի նիստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օդանավի անսարքության պատճառով նույն նիստին չէր կարողացել մասնակցել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Առավոտյան ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից, որտեղ ՀՀ ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչները ներկա չէին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



