Ադրբեջանցիները կանգնեցրել են իրենց բեռնատարներն ու ստուգել. Կարեն Քոչարյան
SOCIETYԳորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը երեկ՝ սեպտեմբերի 15–ին, հայ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Որոտանի հատվածում, ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են իրենց, ստուգել փաստաթղթերն ու բեռնատարները։
«Սա չճշտված տվյալ է, մենք ճշտում ենք այս տեղեկությունը, ես չեմ կարող պնդել, որ դա եղել է։ Ահազանգ ենք ստացել եւ ճշտումներ ենք անում այդ մասին»,– ասաց Կարեն Քոչարյանը։
Հիշեցնենք՝ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն արդեն մի քնաի օր է՝ կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց ու գումար գանձում եւ հետո միայն թողնում ճանապարհը շարունակել։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները ձերբակալել են երկու իրանցի վարորդի։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



