Տղամարդը հրաշքով ողջ է մնացել՝ ցած նետվելով այրվող շենքի 7-րդ հարկից
SOCIETYՀանգստյան օրերին Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում մեծ ողբերգություն է տեղի ունեցել։ Տեղի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով շենքի մի քանի հարկը փլվել է, 9 հարկ հրդեհվել է։ 78-ամյա Վասիլին, ում բնակարանը նույնպես հրդեհվել է, տեսնելով, որ փախչելու տեղ չունի, ցած է նետվել 7-րդ հարկի պատուհանից եւ հրաշքով ողջ է մնացել։
Տղամարդուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են արձանագրվել։ Տղամարդը, սակայն, ողջ է մնացել եւ անգամ արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։
Նշենք նաեւ, որ հրդեհի հետեւանքով արդեն 5 զոհ կա, կան բազմաթիվ վիրավորներ։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



