6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր, տարհանվել է 7000 մարդ
INTERNATIONAL NEWSԵրեք մարդ է զոհվել, 60-ը՝ տուժել Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի և երեք տուժածի մասին: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) տեղեկացրել է, որ Չինաստանի հարավ-արևմուտքում 6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվելէ տեղական ժամանակով սեպտեմբերի 15-ին ժամը 20:33-ին (Երևանի ժամանակով սեպտեմբերի 16-ին 00:33-ին):
Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում է Նեյցզյան քաղաքային օկրուգից 50 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, օջախն ընկած է 40 կիլոմետր խորության վրա: Իշխանությունների տվյալներով՝ երկրաշարժի պատճառով տարհանվել է գրեթե 7 հազար մարդ, 35 տուն ավերվել է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



