Կլոպը նշել է լավագույն ֆուտբոլիստին, ում երբևէ մարզել է
SPORT«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն անվանել է լավագույն ֆուտբոլիստը, ում հետ նա աշխատել է իր մարզչական կարիերայում:
Լեհ հարձակվողը Կլոպի գլխավորությամբ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:
«Դա Ռոբերտ Լեւանդովսկին է: Իրականում, անարդար կլինի Լևիից բացի այլ ֆուտբոլիստի անուն տալը: Այն, ինչ նա արեց, ինչպես ինքն իրեն դրդեց դառնալ այն ֆուտբոլիստը, որն այսօր է, պարզապես ֆանտասիկ է», – մեջբերում է Կլոպին Bild-ը:
Լևանդովսկին այս մրցաշրջանում Գերմանիայի առաջնությունում անցկացրել է չորս հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



