«Հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր լավ համագործակցության վրա՝ պատրաստ ենք խրախուսել միջխորհրդարանական երկխոսությունը՝ աջակցելու ԼՂ խաղաղ գործընթացին». ԵԱՀԿ ԽՎ նախագահ
INTERNATIONAL NEWSԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, շվեդ խորհրդարանական Մարգարետա Սեդերֆելտ, ԵԱՀԿ Մշտական խորհրդին ուղղված իր առաջին ուղերձում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Արցախին:
Պաշտոնյան ասել է, որ «չնայած Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի հաստատմանը, շատ ավելին պետք է արվի, որպեսզի երաշխավորվի տևական խաղաղություն`տեղում խաղաղ բնակիչների տառապանքները թեթևացնելու համար»:
«Հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր լավ համագործակցության վրա՝ ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է խրախուսել միջխորհրդարանական երկխոսությունը՝ աջակցելու այս խաղաղ գործընթացին»,-ասել է նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



