Իրենց չափից դուրս լկտի են պահել, զենքերով հարվածել են մեքենային. Որոտանում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան
SOCIETYԳորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում երեկ ադրբեջանցիները զինվորներին հաց հասցնող մեքենա են կանգնեցրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
«Գումար չեն պահանջել, բայց իրենց չափից դուրս լկտի են պահել։ Զենքերով հարվածել են մեքենային, դռներն են բացել, կոպիտ ձևով մեքենան են ստուգել, բայց մեր տղաները չեն իջել մեքենայից»,- պատմեց Կարեն Քոչարյանը։
Գորիսի փոխքաղաքապետը նշեց, որ ադրբեջանցի զինվորները մեքենան կանգնեցրել են մոտավորապես 10-15 րոպե, մինչև ռուս սահմանապահների գնալը. «Մեքենան անցել է ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ, քանի որ վարորդը հրաժարվել է առանց ուղեկցության գնալ»,- նշեց փոխքաղաքապետը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



