Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


«Կարճահասակ աղջիկն էլ կարող է գեղեցիկ և մրցունակ լինել». Գոհար Հարությունյանը՝ «Միսս Արմենիա» մրցույթի նոր կարգի և աղջիկների մասին

LIFE

Սեպտեմբերի 22-ին կկայանա «Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթները: Այս տարի մրցույթի ձևաչափը փոփոխվել է: Այս օրերին Ծաղկաձորում նկարահանվում է ֆիլմ աղջիկների մասին, որն էլ կցուցադրվի թագադրման օրը: Աղջիկների դեֆիլեն կկայանա թագադրությանը նախորդող օրերին, և ժյուրիի անդամներն իրենց որոշումը կկայացնեն սեպտեմբերի 18-ին, սեպտեմբերի 19-ին կգնահատեն նրանց բեմական կեցվածքը:

Tert.am Life-ը եղել է նկարահանման հրապարակում, լուսանկարել աղջիկներին ու մրցույթի անցկացման նոր կարգի մասին զրուցել «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի հետ:

 

«Արդեն երկու տարի է՝ մշակում ենք մի ձևաչափ, որով կարող ենք ավելի շատ ներկայացնել մեր աղջիկներին՝ իրենց անցյալը, նպատակները, երազանքները, ինչպես են այդ երազանքները կապում մեր մրցույթի հետ: Մեր աղջիկները բավական կրթված են, շատերը մեծ հաջողությունների են հասել բիզնեսում: Պարզապես ցույց տալ նրանց բեմի վրա քայլելուց, մեր կողմից սխալ կլիներ, որովհետև հասարակությունը չի տեսնում, թե ինչպիսի աղջիկներ են մասնակցում, ինչպիսի ներաշխարհ ունեն, որքանով են արժանի կանգնելու մյուս երկրների գեղեցկուհիների կողքին և մրցել: Դա է պատճառը, որ մենք հիմա մեր աղջիկների մասին վավերագրական ֆիլմ ենք նկարում»,- ասաց Գոհարը՝ պարզաբանելով, թե ինչու այս տարի թագադրումը կլինի ոչ թե դեֆիլեից, այլ կարմիր գորգի արարողությունից և ֆիլմի ցուցադրությունից հետո:

Գոհարը նկատեց, որ շատ հետաքրքիր զրույցներ են ունեցել աղջիկների հետ. «Եղել է մասնակից, որը հասկացել է, որ ինքը դեռ պատրաստ չէ երկիրը ներկայացնելու: Մյուսները պատրաստ են. հասկանում են պատասխանատվության ու հետմրցութային բարդությունների չափը: Կարծում եմ՝ այս տարին բեկումնային կլինի, և հասարակությունը կհասկանա, որ գեղեցկության մրցույթների մասնակիցները շատ նպատակասլաց, հզոր, հոսքին հակառակ գնացող և մեծ ապագա խոստացող աղջիկներ են»:

Գոհարը նկատեց, որ, այսպիսով մարդիկ հնարավորություն կունենան հասկանալու, որ գեղեցկության մրցույթները ոչ հասակի, ոչ էլ 90/60/90 ստանդարտի մասին են:

«Մենք առաջնորդվում ենք միջազգային մրցույթների չափանիշներով. «Մրցույթին մասնակցում են նաև կարճահասակ աղջիկներ, որոնք եկել են ասելու, որ կարճահասակ աղջիկն էլ կարող է գեղեցիկ և մրցունակ լինել: Մենք ողջունում ենք արտաքին ցանկացած տվյալներով աղջիկների: Հստակ դրված չափանիշներից է տարիքը, որը «Միսս Տիեզերքում» 18-28-ն է, «Միսս Աշխարհ»-ում՝ 17-26-ը: Պարտադիր է նաև, որ մասնակիցները ամուսնացած չլինեն»,- ասաց Գոհարը:

Նա նկատեց, որ մյուս չափանիշները ցանկալի են, բայց պարտադիր չեն: Իրենք կարևորում են աղջիկների հանրային խոսքի վարպետությունը, անգլերենի իմացությունը, բեմական կեցվածքը, քայլվածքը, բայց դա պարտադիր պայման չեն համարում:

Ըստ Գոհարի՝ մասնակիցներն այնքան մրցունակ են, որ ինքն էլ չի կողմնորոշվել իր ֆավորիտի հարցում, թեև ինքը ժյուրիի կազմում ընդգրկված չէ: Ժյուրիի անդամները 9 են: Մրցույթի պրոդյուսեր Էդգար Սահակյանի գնահատմամբ՝  փորձել են պրոֆեսիոնալ ժյուրի հավաքել. «Երբ ժյուրիի կազմը պրոֆեսիոնալ չէ, նրանք միայն աղջիկների արտաքին գեղեցկությանն են ուշադրություն դարձնում, իսկ գեղեցկության մրցույթներում միայն այդ չափանիշը չէ, որ կարևոր է: Մասնակիցը այդ մրցույթում իր պետության դեմքն է, ու մեր խնդիրն է նրան ներկայացնել իր բոլոր լավ կողմերով»:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns