Մեդվեդեւը հանձնարարել է դիմում նախապատրաստել Ուկրաինայից պարտքի գանձման համար
INTERNATIONAL NEWSՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կառավարությանը հանձնարարել է դատարան դիմելու փաստաթղթեր ներկայացրել Ուկրաինայի` Ռուսաստանին 3 մլրդ եվրոյի պարտքը վերադարձնելուց հրաժարման հետ կապված: Նման հանձնարարություն ՌԴ կառավարության ղեկավարը տվել է փոխվարչապետերի հետ խորհրդակցությանը:
«Կուզեի, որ կառավարության անդամները ( …) նախապատրաստեն բոլոր անհրաժեշտ որոշումները դիմելու իրավարար մարմնին, որն ընտրվել է Ուկրաինայի հետ մեր համաձայնագրի հիման վրա` այս վեճը քննելու համար: Պետք կլինի իրավաբաններ վարձել եւ անհրաժեշտ համառությամբ եւ ջանադրությամբ սկսել այդ գործընթացը», - ասել է Մեդվեդեւը:
«Ոչ մի կասկած չկա, որ նրանք չեն վճարելու: Ուկրաինայի վարած քաղաքականությունը մեզ հայտնի է: Ըստ էության դա մանիպուլյացիան է եւ միջազգային պարտավորությունների խախտումը: Դրան հենց այդպես էլ պետք է վերաբերվել», - ասել է Մեդվեդեւը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:



