Yerevan, 01.June.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչն է ստիպել Թբիլիսիին ձեռնարկել նման լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

topcor.ru-ն «Ինչո՞ւ և ինչպե՞ս «Անդրկովկասյան Տրանսսիբը» Վրաստանի համար հարցեր առաջացրեց» վերնագրով հոդվածում գրում է, որ երկար տարիներ պատրաստվելուց հետո Թբիլիսին սկսել է 9 կիլոմետր երկարությամբ և 15 մետր տրամագծով նոր լեռնային թունելի կառուցումը, որը պետք է հեշտացնի երթևեկությունը Վրաստանի Ռազմավիրական մայրուղով: Չնայած ոչ այնքան հաջող ֆինանսական վիճակին, երկրի իշխանությունները չեն ժլատացել և այդ նախագծի իրականացման համար գրեթե 400 միլիոն դոլար գումար են հատկացրել՝ աշխատանքների համար ներգրավելով արտասահմանյան լավագույն կապալառուներին: Ի՞նչն է դրդել փոքրիկ Վրաստանին նման լայնածավալ ենթակառուցվածքային ներդրումներ կատարել:

Վրացական Ռազմավիրական մայրուղին (Դարյալի լեռնանցք), որն ընդհանուր 208 կիլոմետր երկարություն ունի, անցնում է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով և կապում է ռուսական Վլադիկավկազն ու Թբիլիսին: Այդ ճանապարհի ռազմավարական նշանակությունը դժվար է թերագնահատել կամ գերագնահատել: Օրական այդ ճանապարհով անցնում է 3 -4 հազար մարդատար և բեռնատար ավտոմեքենա, հետևաբար, մեծ խնդիր է այն, որ ճանապարհը տարվա ընթացքում փակ է լինում միջինը մինչև 100 օր: Պատճառը կլիմայական խիստ պայմաններն են ու դժվարանցանելի լեռնային տեղանքը: Ձմռանը հնարավոր են ձնահոսքեր, իսկ ճանապարհն ինքնին ծածկվում է ձյան շերտով: Ենթադրվում է, որ լեռնային թունելի կառուցումը պետք է զգալիորեն նվազեցնի ճանապարհն անցնելու ժամանակը և ապահովի ճանապարհի անվտանգությունը՝ այն օգտագործելի դարձնելով ամբողջ տարին:

Պաշտոնական Թբիլիսիի ծրագրերի համաձայն, այդ նոր տրանսպորտային զարկերակը կդառնա 5 թունելներից, 5 կամուրջներից և ժամանակակից ասֆալտ-բետոնե մայրուղուց բաղկացած մեկ ենթակառուցվածքային համալիր: 2024 թվականին թունելով երթևեկության բացումից հետո ճանապարհորդության ժամանակը կկրճատվի մեկ ժամով, ինչը հնարավորություն կտա բացառել «խցանումներն» անցակետերում: Բացի այդ, կկառուցվի դեպի Գուդաուրիի հանգստավայր տանող լրացուցիչ 5 կմ ճանապարհ, և կստեղծվի նոր զբոսաշրջային կենտրոն: Վրաստանը որպես կապալառու ընտրել է China Railway Tunnel Group ընկերությունը: Չինացիները կօգտագործեն հորատման-անցման հատուկ մեքենա-սարքավորում, որն ապահովում է նվազագույն թրթռում հորատման և թունելի պատերի միաժամանակյա ամրացման ընթացքում:

Շինարարությունն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական և Ասիական բանկերի տրամադրած վարկի միջոցներով: Ներդրվող գումարը կազմում է գրեթե 400 միլիոն դոլար: Այս ամենն, իհարկե, լավ է, բայց կոնկրետ ի՞նչն է ստիպել Թբիլիսիին ձեռնարկել նման լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ: Ի վերջո, շինարարության գաղափարն ունի հակառակորդներ անգամ հենց Վրաստանում, ովքեր կարծում են, որ Ռուսաստանը կկարողանա ճանապարհն ու թունելն օգտագործել հերթական ներխուժման համար: Իրականում դա պատերազմի արձագանքն է: Ռազմավիրական մայրուղու վերակառուցման շուրջ պաշտոնական Թբիլիսիի ակտիվացումը իսկապես կապված է պատերազմի հետ, բայց ոչ այնքան օլիմպիական, այսինքն՝ ռուս-վրացական, որքան Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի պատերազմի:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի առաջին հակամարտությունից հետո Բաքուն և Անկարան փակել էին իրենց սահմանները Երևանի համար: Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008 թվականի պատերազմի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության հռչակման արդյունքում դադարեցվել էր Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը: Երևանը փաստացի մեկուսացել էր և ամբողջովին կախվածության մեջ ընկել Թբիլիսիից, քանի որ օգտվում էր Վրաստանի Ռազմավիրական մայրուղուց և Փոթիի ու Բաթումիի նավահանգիստներից: Բացի այդ, Վրաստանը կարողացել էր առավելագույնը քաղել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունից՝ դառնալով Անդրկովկասի հիմնական տարանցիկ երկիրը, որի տարածքով անցնում էին մայրուղիներ ու երկաթուղիներ, նավթատարներ և գազատարներ:

Այդ «հարավկովկասյան հանգույցը» հնարավոր է դարձել կտրել միայն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետևանքով: Հայաստանի համար պարտությունը, իր բոլոր բացասական կողմերով հանդերձ, պարադոքսալ կերպով հնարավորություն է տվել դուրս գալ տրանսպորտային շրջափակումից: 2020 թվականի նոյեմբերի 9 -ի հրադադարի եռակողմ համաձայնագրերի համաձայն, որոշվել է բացել Թուրքիա Նախիջևան - Հարավային Հայաստան Ադրբեջան տրանսպորտային միջանցքը: Միևնույն ժամանակ, նոր երթուղին պետք է Ադրբեջանի տարածքով կապի Ռուսաստանն ու Հայաստանը: Ինչպես տեսնում եք, Վրաստանն այս անգամ ներառված չէ այդ տարանցիկ սխեմայում: Մոսկվայի, Բաքվի և Երևանի «Անդրկովկասյան Տրանսսիբի» բացման ծրագրերը մեծ տագնապ են առաջացրել Թբիլիսիում, և ոչ հանիրավի:

Նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անգամ Վրաստանը անվանել է «Հարավային Կովկասի անդամահատված մաս»: Եվ դրա մեջ իսկապես որոշակի ճշմարտություն կա: Ներկայումս հենց Ադրբեջանն է վերածվում միջազգային առևտրի ամենակարևոր խաչմերուկի, Հայաստանը դուրս է գալիս հարկադիր տրանսպորտային շրջափակումից, իսկ Վրաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը արագորեն նվազում է: Եվրոպայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման հիմնական տարանցիկ հանգույց վերածվելու Թբիլիսիի ծրագրերը կարելի է մոռանալ: Այդ առումով, լոգիստիկ կարողությունները բարելավելու նպատակով բազմակիլոմետրանոց լեռնային թունելի շինարարության հապճեպ մեկնարկը, կարծես, Վրաստանի կառավարության իսկական «ջղաձգումներ» լինեն:

Ոչ, իհարկե, ոչ ոք չի դադարեցնի երթևեկությունը Վրաստանի Ռազմավիրական մայրուղով, սակայն այդ երկիրը կկորցնի տարածաշրջանային հիմնական տարանցիկ երկրի իր բացառիկ կարգավիճակը: Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը կունենան այլընտրանք, ինչը նշանակում է, որ Թբիլիսիի հետ արդեն հնարավոր կլինի խոսել նոր ձևով: Ով գիտի, գուցե թունելն իսկապե՞ս օգտակար լինի ռուսական ռազմական տեխնիկայի օպերատիվ տեղափոխման համար... Սա, իհարկե, կատակ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield