Եղվարդում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օծման արարողություն
SOCIETYԱյսօր Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի օծման արարողությունը, որի ավարտին կատարվեց նաև հոգեհանգստի կարգ:
Արարողությունը նախագահեց Կոտայքի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։
Արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Եղվարդ համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը, համայնքի վարչական ղեկավարները, ավագանու անդամները, Արցախյան պատերազմի հերոսների հարազատները, պատերազմի մասնակիցներ, բնակիչներ, հյուրեր: Միջոցառումն ուղեկցվեց Եղվարդի արվեստի դպրոցի սաների ելույթներով:
Խաչքար-հուշակոթողը տեղադրվել է 44-օրյա պատերազմի հերոս Արման Ազատյանի հոր՝ Վիգեն Ազատյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



