Նատաշա Կորոլյովան խոստովանել է, որ անօրինական դուստր ունի իր գեյ ընկերոջից
LIFEՓոփ երգչուհի Նատաշա Կորոլյովան խոստովանել է, որ անօրինական դուստր ունի իր գեյ ընկերոջից և երեխայի հետ համատեղ լուսանկար է ցույց տվել: Այս մասին արտիստը հայտարարել է NTV հեռուստաալիքի «Секрет на миллион» հաղորդաշարի եթերում, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Արտիստն ասել է, որ օգնել է իր լավ ծանոթին հայր դառնալ` տրամադրելով իր գենեիկական մատերիալը փոխնակ մայրության պրոցեդուրայի համար: Երեխային կրող մոր հղիությունը դժվար է անցել: Բացի այդ, կինը պետք է հաղթահարեր Ռուսաստանից ԱՄՆ ծովային ճանապարհորդությունը, ինչպես նաեւ անցներ դժվարին ծննդաբերություն:
Կորոլյովան նշել է, որ զգուշությամբ է կիսվել այս տեղեկությամբ, քանի որ որոշ մարդիկ կարող են բացասաբար վերաբերվել դրան:
«Սա ուրախալի իրավիճակ է, բայց մեր աշխարհն այժմ այնքան դաժան է, և ամենադրական և ամենաուրախ իրավիճակը կարող է շատ բացասական ազդեցություն ունենալ», - ասել է կատարողը:
Նա նաև նշել է, որ աղջիկը այժմ երկու տարեկան է, ապրում է իր հոր հետ ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյում: Կորոլյովան խոստովանել է, որ տեսել է իր երեխային և ցույց է տվել մի լուսանկար, որում գրկում է դստերը:
Նրա ամուսինը՝ Սերգեյ Գլուշկոն, խոստովանել է, որ ապշած է եղել այդ լուրից: Սակայն, ինչպես նշվել է, նա ուրախությամբ է վերաբերվում այդ տեղեկությանը: