Ֆրանսիացի լարախաղացը 670 մետր քայլել է Էյֆելյան աշտարակից ձգվող լարով (տեսանյութ)
VIDEOՓարիզում ֆրանսիացի լարախաղաց Նաթան Պաուլինը 670 մետր քայլել է Էյֆելյան աշտարակից մինչև Շայո Ազգային պարերի թատրոն ձգվող լարով: Այս մասին հայտնում է Actu Paris-ը:
Միջոցառումն անցկացվել է Ֆրանսիայի մշակութային ժառանգության օրերի շրջանակներում: Երթուղին, որի ընթացքում նա փոխել է դիրքերը և նստել, Պաուլինը սկսել է Էյֆելյան աշտարակից 68 մետր բարձրության վրա, որից հետո ճանապարհի մի հատվածն անցել Սենա գետի վրայով` 30 մետր բարձրության վրա և բարձրացել մինչև Շայո թատրոնի տանիքի մակարդակին` 56 մետր բարձրությամբ:
Նա ամբողջ ճանապարհն անցել է 30 րոպեում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



