Նոր մանրամասներ համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից
INTERNATIONAL NEWSԲացահայտվել է ՌԴ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում կրակ բացած անձի ինքնությունը: Ինչպես փոխանցումէ «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին, բուհում հրաձգություն է իրականացրել ուսանողներից մեկը:
Վերջինս վիրավոր է և ձերբակալված: Նշվում է, որ ուսանողը, գտնվելով համալսարանի կորպուսներից մեկի տարածքում, կրակ է բացել մոտակայքում գտնվողների ուղղությամբ: Ձերբակալվածի մասին տեղեկություններ են հավաքվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի ՆԳՆ հաղորդած տվյալների համաձայն՝ հրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել: Նրանց մասին տեղեկությունները ճշտվում են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



