ՀՀ դրամի գնի ֆիքսման գինը շատ բարձր է
BLOGԱրթուր Ղազինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Աշխարհում վաղուց սկսվել և նոր թափ է առնում ազգային արժույթի արժեզրկման գործընթաց։ Իրենց ազգային արժույթը արժեզրկել են ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Բելոռուսը, Իրանը, իսկ այօր նաև Ադրբեջանը։ Միայն Հայաստանն է շարունակում իր ազգային արժույթի արժևորման քսղաքականությունը և ազգային արտադրության համար կորցնում հասանելի բոլոր շուկաները։ Արդյունքում արտահանումը և արտադրության ծավալը կտրուկ նվազում են, շրջանառության մեջ գտնվող դրամական զանգվածը՝ պակասում։ Անկում է արձանագրում մանրածախ շուկան, ընկնում է առևտուրը։ Հիմա հարց է առաջանում. մենք ենք ճիշտ վարվում՝ ամրացնելով ՀՀ դրամը, թէ նշված պետությունները, որոնք գիտակցելով ինֆլյացիայի վտանգը գնում են իրենց արժութի արժեզրկման???
ՀՀ դրամի գնի ֆիքսման գինը շատ բարձր է, ԿԲ շուկայից հավաքում և դեպոզիավորում է ՀՀ դրամը, արհեստականորեն առաջացնելով ՀՀ դրամի դեֆիցիտ և աճող պահանջարկ, փոխարենը ավելացնում է ԱՄՆ դոլարի շուկայում առկա ծավալները՝ շուկա ներարկելով իր միջազգային պահուստներում առկա գումարները։ Եվ այս ամենը թերևս մեկ պատճառով ու հիմնավորմամբ. բարենպաստ պայմաններ ստեղծել և չխոչընդոտել իշխանությանը մոտ կանգնած և առավելաապես ներմուծմամբ զբաղվող գործարարներին՝ արդյունքում անվերականգնելի վնաս հասցնելով փոքր ու միջին ձեռնարկատիրությանը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



