Հայտնի է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը
POLITICSՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումները կմեկնարկեն առավոտյան ժամը 09։00-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։ «Բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան կայցելեն «Եռաբլուր», այնուհետև, ժամը 12։00-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա պարգևատրման արարողություն։
Անկախության 30-ամյակի կապակցությամբ ժամը 14։00-ից սկսած մայրաքաղաքի մի շարք փողոցներում կանցկացվեն ՀՀ ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր։
Ժամը 20։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը, որի մուտքն ազատ է»,- նշում են Կառավարությունից։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



