Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում հաստատել են երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ և կառուցողական համագործակցության կարևորությունը: Երկուշաբթի օրը, Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, Ալիևը շնորհավորել է Պուտինին Պետդումայի հաջող ընտրությունների կապակցությամբ:
«Երկու կողմերն էլ վերահաստատեցին երկու երկրների խորհրդարանների միջև ակտիվ և կառուցողական համագործակցության շարունակման կարևորությունը», - ասվում է ուղերձում:
Ալիևը նաև ցավակցություն է հայտնել Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Կողմերը պայմանավորվել են հետագա անձնական շփումների վերաբերյալ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



