Yerevan, 22.February.2026,
00
:
00
BREAKING


Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը

INTERNATIONAL NEWS

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով այն զգալի առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է 1990-ական թթ. տեղի ունեցած իր առաջին հայաստանյան այցելությունից ի վեր: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ այս դժվարին ժամանակներում հնարավոր եղավ առանձնահատուկ դարձնել Հայաստանի Անկախության օրվա և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների տոնակատարությունը: Ես կցանկանայի ընդգծել այն զգալի առաջընթացը, որն արձանագրել է Հայաստանը՝ 1990-ականներին իմ առաջին այցից ի վեր: Ես անձամբ ականատեսը եղա այն զգալի փոփոխությունների, որն իրականացրել է Հայաստանը այսքան կարճ ժամանակահատվածում, քանի որ 2018 թ. թավշյա հեղափոխությունը ոգեշնչող էր», - իր ուղերձում ասել է ամերիկացի կոնգրեսականը՝ նշելով, որ հստակ առաջընթաց է նկատում Հայաստանի երիտասարդ կառավարությունում, որը նպատակաուղղված է ամրապնդել երկրի ժողովրդավարությունը, իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումներ և ամրապնդել օրենքի գերակայությունը:

Փաշինյանի կառավարությունն, ըստ Փալոնի, շարունակում է ցուցադրել իր անկեղծ մտադրությունը՝ քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների բարելավման, այդ թվում դատական համակարգի ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ: Իսկ Միացյալ Նահանգների աջակցության ավելացումը, կոնգրեսականի խոսքով, կարող է մեծապես խթանել Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին:

Ֆրենկ Փալոնն անչափ ոգևորված է այն փաստով, որ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի քրտնաջան աշխատանքի արդյունքում Կոնգրեսի 2021 թ. ֆինանսավորման օրինագծում ներառվել է 50 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և լրացուցիչ օգնություն՝ Արցախում ականազերծման աշխատանքների նպատակով:

«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի ապահովենք, որ այդ ձևակերպումները տեղ գտնեն վերջնական օրինագծում, որը հավանաբար կստորագրվի նախագահ Բայդենի կողմից այս աշնանը: Այս հանձնառությունը մեծ նշանակություն կունենա օգնելու Հայաստանի երիտասարդ, ժողովրդավարական կառավարությանը` հետագայում տնտեսական, կառավարման և օրենքի գերակայության բարեփոխումների իրականացման համար», - շեշտել է Փալոնը՝ հույս հայտնելով, որ իրենց կհաջողվի զարգացնել Միացյալ Նահանգների հանձնառությունը ժողովրդավարության հանդեպ Հայաստանում և Արցախում, որն այս տարի անցկացրեց ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:

«Ես հավատում եմ, որ նման քայլերի ձեռնարկումը և անհրաժեշտ ներդրումների ապահովումը կխթանի ԱՄՆ-Հայաստան ռազմավարական հարաբերություններին և կաջակցի, որ արդեն իսկ առկա ժողովրդավարական շարժումը առավել աճ գրանցի: Վստահ եղեք, որ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը կշարունակի աշխատել մեր հայ գործընկերների հետ՝ ձգտելով ապահովել ԱՄՆ-Հայաստան ամուր հարաբերություններ առաջիկա ամիսների և տարիների ընթացքում»,- հավաստիացրել է Փալոնը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կշարունակի առաջնորդել երկիրը դեպի ավելի լավ ապագա:

«Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Անկախության օրվա առթիվ», - եզրափակել է կոնգրեսականը:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue