Բլինկենն ու Չավուշօղլուն ՄԱԿ-ի ԳՎ շրջանակում զրուցել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Աֆղանստանում և Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ լրագրողների համար հատուկ ճեպազրույցում:
«Հանդիպումը, որը տեղի է ունեցել կեսօրին Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ, տևել է մոտ մեկ ժամ», - նշել էներկայացուցիչը:
«Իհարկե, նրանք քննարկել են Աֆղանստանը, խոսել են նաև Սիրիայի մասին: Բացի այդ, նրանք համեմատաբար երկար զրույց են ունեցել Կովկասի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին», - շարունակել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



