Վարակակիրների թիվն՝ այսօր
SOCIETYՀայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 273 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 254 709-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5181 է:
Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Սեպտեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1193 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6374-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 295 է, ընդհանուր առողջացածներինը՝ 237263, փաստացի բուժվողներինը՝ 11072։ Մեկ օրում արվել է 4138 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 664 154 թեստ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



