ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
INTERNATIONAL NEWSԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, ինչպես նաև նրանց բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախատեսված են Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Ներկայումս համանախագահների «եռյակը» նախատեսում է հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Հանդիպումները կլինեն միմյանց և Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, ապա դա լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստացել: Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես խաղաղարար գործընթացի ճանապարհին առաջ տանելու կարևոր գործիք », - նշել է փոխնախարարը:
Ըստ Ռուդենկոյի, ԵԱՀԿ Մինսկի խմբում աշխատանքը պարապուրդի չի մատնված:
«Շփումները շարունակվում են», - նշել է Ռուդենկոն:
1
Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank
2
Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank
3
Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank
4
AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects
5
AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest



