Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Փա­շի­նյա­նը հանձ­նում է ամեն ինչ առանց կռվի. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

realtribune.ru-ն «Թուրքերը Սյունիքում գործում են այն մոդելով, որը մշակվել է Իդլիբում» վերնագրով հոդվածում գրում է, որ համացանցում տարօրինակ մեկնաբանություններ կան այն մասին, որ Իրանը, ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ չմիջամտելով, «դավաճանել» է Հայաստանին: Չպետք է իդեալականացնել Իրանը, բայց եթե անկեղծ լինենք՝ որևէ մեկը պատերազմի մեջ կմտնե՞ր, եթե, ըստ հետախուզական տվյալների, հայտնի էր, որ կառավարությունը կուլիսային բանակցություններ է վարում իր հողերը թշնամիներին հանձնելու համար:

Բացի դա, ևս մեկ հարց. ի՞նչ են արել Հայաստանի իշխանությունները վերջին 30 տարվա ընթացքում, որպեսզի Իրանը կանգնի Հայաստանի և Արցախի կողքին Թուրքիայի հարձակման դեպքում: Թեհրանի հետ կնքվե՞լ է ռազմական պայմանագիր, թե՞ կառուցվել է ժամանակակից մայրուղի (էլ չխոսենք երկաթգծի մասին), որը թույլ կտար Իրանից բեռների հոսքերն ազատորեն հասցնել Սև ծովի նավահանգիստներ: Ճշմարտությունն այն է, որ Հայաստանի իշխող վերնախավը վարել է և շարունակում է վարել կրեմլամետ և, հետևաբար, թուրքամետ արտաքին քաղաքականություն: Գորիս-Կապան ավտոճանապարհի անցակետը դրա վառ ապացույցն է: Ի վերջո, Հայաստանի իշխանությունը միտումնավոր է անպաշտպան թողել այդ ռազմավարական ճանապարհը՝ թույլ տալով ագրեսորին հաստատվել այնտեղ: Արդյո՞ք դա մարտահրավեր չէ Իրանին: Նրանք իրենց թույլ են տվել մինի-հիտլերին շանտաժի ենթարկել իրանցի վարորդներին Հայաստանի ինքնիշխան տարածքում: Իրանը, լինելով շատ հեռու, վճռականորեն աջակցում է Եմենի հուսիթներին նույնիսկ առանց նրանց հետ ցամաքային սահմանի, քանի որ հավատում է նրանց, գիտի, որ հուսիթները Թեհրանի թիկունքում երբեք գործարք չեն կնքի Սաուդյան Արաբիայի հետ:

Իսկ հայերը ծնկի են եկել և խնդրում են թուրքին՝ բացել սահմանն ու «հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների»: Զգացե՛ք տարբերությունը: Ավելին, Բաքվի մինիսուլթանությունը, առաջնորդվելով խորհրդային ժամանակաշրջանի կեղծ քարտեզներով, կամայականորեն մտել է Գորիս-Կապան ճանապարհի մի հատված, քանի որ այն բառացիորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը (հենց այդպես, քանի որ մայրուղին հատուկ չի պահպանվել իրավասու մարմինների կողմից): Բացի դա, ցանկանում են երկաթուղային հաղորդակցություն բացել Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Հարց. ինչպիսի՞ բեռներ է պատրաստվում տեղափոխել մինիսուլթանությունը Հայաստանի տարածքով, եթե նույնիսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի համար բավարար քանակի բեռ չկա:

Դա նշանակում է, որ խոսքը կոմերցիոն բեռների մասին չէ, այլ նախապատրաստվում է հյուսիսային Իրանի բոլոր այն տրանսպորտային ուղիների շրջափակում, որոնք շրջանցում են Թուրքիան և Ադրբեջանը: Եվ հայերը մտել են նման կեղտոտ խաղի մեջ: Դա իշխանության կողմից հայ ժողովրդի շահերի դավաճանություն չէ միայն: Խնդիրը շատ ավելի լայն է: Սուլթանությունն ու մինիսուլթանությունը Փաշինյանի կառավարության հետ միասին Հայաստանը վերածում են բացահայտ հակաիրանական պետության: Այդ ամենի անմիջական պատասխանատուն Փաշինյանն է: Թուրքերը Սյունիքում գործում են սիրիական Իդլիբում մշակված մոդելի համաձայն: Նմանությունը մեկը մեկին է: Միակ տարբերությունն այն է, որ Բաշար Ասադը պայքարում է Իդլիբի համար (տարածաշրջանը վաղ թե ուշ կազատագրվի Իրանի աջակցությամբ), իսկ Փաշինյանը հանձնում է ամեն ինչ առանց կռվի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan