Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ-ի Կոնգրեսում ընդունվեցին հայանպաստ օրինագծեր

INTERNATIONAL NEWS

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Օրենքների հանձնաժողովը թույլատրեց լիագումար նիստի քննարկմանն ու քվեարկությանը հանել հայանպաստ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Օրենքների հանձնաժողովը կողմ հանդես եկավ Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրինագծի քննարկման շրջանակում Հայկական հանձնախմբիկոնգրեսականների ներկայացրած հայանպաստ մի շարք օրենսդրականփոփոխությունների նախագծերին՝ այսպիսով թույլ տալով դրանց ընդգրկումը Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քննարկմանը: Կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի նախագիծը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և կալանավորվածներին, ինչպես նաև հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ:

Օրենքների հանձնաժողովը նաև թույլատրեց Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քվեարկությանը դնել կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնի, Դեյվիդ Վալադաոյի, Դինա Տիտուսի և Ջիմ ՄակԳովերնի փոփոխությունների նախագծերը:

Հիշեցնենք, որ Կարդենաս-Շիֆ-Շերման փոփոխության նախագծում ասված է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերևարված քաղաքացիական անձանց: Այն նաև պահանջում է պաշտպանության նախարարից զեկույց ներկայացնել 2020 թ.-ի պատերազմի ժամանակ թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Երկկուսակցական օրենսդրական այս նախաձեռնությունն աջակցել են ավելի քան տաս կոնգրեսականներ:

«Շատ կարևոր է, որ լիարժեք հաշվետվություն ունենանք փաստերի վերաբերյալ, երբ փորձում ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում անցած տարի կատարած գործողությունների համար: Ուրախ եմ, որ սերտորեն աշխատել եմ կոնգրեսականներ Շիֆի և Շերմանի հետ՝ այսպիսի օրինագիծ պատրաստելու ուղղությամբ», – ասել է կոնգրեսական Քարդենասը:

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնի օրենսդրական նախաձեռնությունը պահանջում է պաշտպանության նախարարից պետքարտուղարի հետ համագործակցությամբ պատրաստել զեկույց՝ անդրադառնալով այն պնդմանը, որ օտարերկրյա պետությունների որոշ զինված ստորաբաժանումներ, որոնք մասնակցել են անվտանգության համագործակցության ծրագրերի 333-րդ հոդվածի համաձայն, կատարել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ ԱՄՆ-ի կողմից անվտանգության աջակցության տրամադրման ժամանակ կամ դրանից առաջ:

Դեյվիդ Վալադաոյի առաջարկած օրեսդրական փոփոխությունն էլ պահանջում է 180 օրվա ընթացքում հաշվետվություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ-ի մարդասիրական բոլոր ծրագրերի մասին, իսկ կոնգրեսական Դինա Տիտուսի հեղինակությամբ նախագիծըպետքարտուղարից պահանջում է հաշվետվություն Թուրքիայի ՛՛Գորշ գայլեր՛՛ կազմակերպության գործունեության մասին, որոնք ձեռնարկվել են ԱՄՆ, դաշնակիցների և միջազգային գործընկերների շահերի դեմ: Նախագիծն առաջարկում է ուսումնասիրել այս կազմակերպությունը ահաբեկչական խմբավորում ճանաչելու հարցը։

Կոնգրեսական Ջիմ ՄաքԳովերնի օրենսդրական նախագիծն էլ միտված է փոփոխություններ առաջարկել Մարդու իրավունքների հաշվետվողականության գլոբալ օրենքում, հայտնի որպես Մագնիցկի Ակտ, որով կթույլատրվի պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների լուրջ խախտումներ իրականացրած կամ կոռումպացված անձանց հանդեպ:

Այս փոփոխությունները կքվեարկվեն Ներկայացուցիչների պալատում Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի (H.R.4350) քննարկման ժամանակ, որը կարող է սկսվել արդեն մոտ օրերս:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026