Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


«Առավոտ». Ինչ հնարավորություններ է օգտագործել Ադրբեջանը

INTERNATIONAL NEWS

«Ըստ որոշ աղբյուրների՝ 1991-ի վերջին կամ 1992-ի սկզբին, Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, Բորիս Ելցինի և Լեոնիդ Կրավչուկի միջև տեղի է ունեցել մոտավորապես հետևյալ խոսակցությունը. «Իսկ Դուք գիտե՞ք, Լեոնիդ Մակարովիչ, որ Ղրիմը մերն է» : «Ոչ, հարգարժան Բորիս Նիկոլաևիչ, ձերը չի՝ մերն է»: Եվ դրանով խոսակցությունն ավարտվել է: Ինչո՞ւ Ելցինը չշարունակեց: Նա ավելի «ժողովրդավա՞ր» էր, քան Պուտինը (եթե ժողովրդավարությունն ընդհանրապես այստեղ կապ ունի): Նա Պուտինից պակա՞ս հայրենասեր էր: Նա պակա՞ս համոզված էր, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է: Իմ կարծիքով՝ այդ բոլոր հարցերի պատասխանը բացասական է: Պարզապես Ելցինը չուներ ռազմական և քաղաքական հնարավորություններ՝ այդ պահին Ղրիմը Ուկրաինային կցելու:

«Միջազգային իրավունքը», «պատմական արդարությունն» այստեղ երկրորդական դեր են խաղում. քաղաքականությունը «դրանց մասին» չէ, այն ուժերի իրական հարաբերակցության մասին է: Ալիևը կարողացավ բռնազավթել Արցախի մեծ մասը ոչ այն պատճառով, որ դա, իբր, «համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին», և նա այդպիսով «կատարել է ՄԱԿ-ի բանաձևերը» (այդ բացատրությունները զավեշտալի են իրենց ցինիզմով), առավել ևս՝ ոչ այն պատճառով, որ Արցախը «Ադրբեջանի պատմական հողն է»: Պարզապես Ադրբեջանն ուներ Արցախը զավթելու քաղաքական և ռազմական հնարավորություններ: Եկեք թվարկենք դրանցից մի քանիսը.

1.Ադրբեջանը ստացավ Թուրքիայի լիակատար ռազմական աջակցությունը, որի արդյունքում այդ երկու երկրների զինված ուժերը հանդես են գալիս որպես մեկ միասնական բանակ։  

2.Մեր դիվանագիտությունը չկարողացավ անել այնպես, որ Թուրքիան անմիջականորեն չմասնակցի պատերազմին, ինչպես որ դա եղել էր 1992-94 թվականներին։

3.Մեր բանակը բավականաչափ ռեսուրսներ չուներ՝ դիմադրելու թուրք-ադրբեջանական բանակին (դա ներկա իշխանության ամենասիրելի քաղաքական թեզն է, բայց դա մեկն է խնդիրների երկար շարքում)։  

4.Ռուսաստանը շահագրգռված էր իր խաղաղապահներին Արցախում տեղադրելու մեջ։  

5.Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որ հակադրվի Թուրքիային և այդ երկրի հետ իրականացնում է բազմաթիվ տնտեսական և ռազմատեխնիկական ծրագրեր։

6.Ադրբեջանական դիվանագիտությանը 26 տարում հաջողվել էր աշխարհին համոզել, որ «միջազգային օրենքներով» Արցախը Ադրբեջանի մասն է (ինչը մեր դիվանագիտության թուլության նշան է)։

7.Կորոնավիրուսի, ԱՄՆ-ում իշխանափոխության և մի շարք այլ պատճառներով Արևմուտքը չէր կարող միջամտել իրադարձությունների զարգացմանը։

8.Հեղափոխությունը Հայաստանում թուլացրել էր պետական ինստիտուտները, ինչի մասին խոսում էր, օրինակ, «զանգվածների» հարձակումն ԱԺ-ի և ապա՝ դատարանների վրա, ինչպես նաև «ելակային PR-ակցիաները» բանակում։

9.Հայաստանի ղեկավարն իր չափից դուրս մեծ ամբիցիաների և ինքնավստահության պատճառով լուրջ չէր վերաբերվում խաղաղ բանակցություններին։

10.Ալիևը հաշվարկել էր, որ նույն պատճառներով Հայաստանի վարչապետը չի կանգնեցնի պատերազմը, մինչև որ «դանակը ոսկորին չհասնի»:

Այդպիսիք էին Ադրբեջանի հնարավորությունները, որոնք նա օգտագործել է: Հիմա եկել է ժամանակը, որ մենք մեզ համար հնարավորությունները ստեղծենք՝ հաշվի առնելով վերը շարադրված, գուցե նաև բազմաթիվ այլ կետեր»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026