Մահացել է «Սև կինոյի հոգևոր հայր»-ը
CULTUREՈւթսունինը տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի ռեժիսոր և դերասան Մելվին Վան Փիբլզը, որին անվանում են «սև կինոյի հոգևոր հայր»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է ամերիկյան Criterion Collection ընկերությունը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք ամերիկյան կինեմատոգրաֆի հսկա Մելվին Վան Փիբլզի մահվան մասին, որը նախորդ գիշեր մահացել է տանը՝ ընտանիքի շրջապատում»,- ասված է «Ինստագրամ»-ում տեղադրված հայտարարության մեջ:
Ընկերությունը հավելել է, որ Վան Փիբլզը խորը հետք է թողել աշխարհի մշակութային լանդշաֆտի վրա:
Մելվին Վան Փիբլզը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 21-ին՝ Չիկագոյում: Նրան ամենամեծ համբավը բերել է «Սվիտ Սվեբեկ» ֆիլմը (1971):
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



