Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի գրողների միությունը 2015թ-ին մոտ 130 միջոցառում է անցկացրել

CULTURE

 Հայաստանի գրողների միության համար ավարտին մոտեցող տարին չի սահմանափակվել միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներով: Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Ընդհանուր առմամբ այս տարի անցկացրել ենք 130-ին հասնող հանդիպումներ, շնորհանդեսներ և  քննարկումներ ինչպես Գրողների միության տարածքում, այնպես էլ մարզերում, ուսումնական հաստատություններում և սփյուռքում: Այս տարի Հայաստանի գրողների միության միջոցառումներ տեղի են ունեցել տարբեր երկրներում, օրինակ՝ Մակդերբուրգ քաղաքում գերմաներեն թարգմանությամբ տպագրվեցին եղեռնազոհ չորս գրողների աշխատանքներ: Հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ թարգմանվեցին և մեկական հատորյակում նույն գրողների աշխատանքները նաև թարգմանեցին անգլերեն, ռու սերեն և ֆրանսերեն», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Գրողների միության նախագահը տարվա ձեռքբերումների շարքում նաև բարձր գնահատեց Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառին հայ գրականության ներկայացումը, ինչպես նաև գերմանացի գրող Վիլհելմ Բառչի կողմից Սիամանթոյի բանաստեղծությունների թարգմանությունն ու հրատարակումը գերմաներեն:

 «Այս տարի հայ գրողները հնարավորություն են ունեցել մասնակցել Իտալիայի, Բելառուսի, Գերմանիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի գրական միջազգային փառատոններին: Նշված երկրներում մենք ունենք բարեկամ գրողներ, ովքեր թարգմանում են այդ փառատոններին ներկայացված հայ գրողների աշխատանքները իրենց մայրենի լեզուներով: Օրինակ, Իրանը 2015 թ. տարբեր ժանրերի մոտ քսան հայ գրողի  գիրք է թարգմանել և հրատարակել պարսկերեն: Մոտակա ժամանակ իրանական «Աֆռազ» հրատարակչությունը պարսկերեն կհրատարակի ևս վեց հայ բանաստեղծի գրքեր», - տեղեկացրեց Էդվարդ Միլիտոնյանը:

Հայաստանի գրողների  միության նախագահը նշեց, որ տարբեր երկրների հետ համապատասխան պայմանագրերի շրջանակում թարգմանվում և հրատարակվում են ոչ միայն հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները, այլ նաև դասականներինը:

«Դրանց շարքում այս տարի Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» վեպը հրատարակվել է պարսկերեն, Մուշեղ Գալշոյանի ստեղծագործություններից՝ անգլերեն, ընթացքի մեջ է Խաչիկ Դաշտենցի ստեղծագործությունների անգլերեն թարգմանությունը», -հավելեց Էդվարդ Միլիտոնյանը: 

Տարվա ձեռքբերումների շարքում գրողների միության նախագահը նաև նշեց միության շենքի հարևանությամբ այգու վերանորոգումն ու վերանվանումը Պոեզիայի պուրակի, ինչպես նաև ներկա պահին նորոգման և տեխնիկական վերազինման ընթացքում գտնվող միության դահլիճը, որի աշխատանքներն իրականանում են պետական միջոցներով:

Խոսելով գրողների միության՝ սոցիալական կարիք ունեցող անդամներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ  ընթացիկ տարում թվով 46 գրողի տրամադրվել է առողջապահական խնդիրների լուծման օգնություն:

 «Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տները անվճար ստեղծագործելու հնարավորություններ են տրամադրում միության անդամ գրողներին: Հին անդամները 18-20 օր անվճար կարողանում են մնալ և ստեղծագործել այնտեղ», - նշեց Էդվարդ Միլիտոնյանը:

 

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms