Մոտենալով հայկական դիրքին՝ ադրբեջանցին ավտոմատով կրակել է իր գլխին. մանրամասներ Սև լճի տարածքում տեղի ունեցածից
SOCIETYArmDaily.am-ը գրում է. Մամուլում երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում մայիսի 12-ից հետո Հայաստանի սահմաններ ներխուժած և անօրինական այնտեղ հաստատված ադրբեջանական դիրքում ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած ադրբեջանցին եղել է ժամկետային զինծառայող։
Վերջինս հեռացել է ադրբեջանական դիրքից ու մոտենալով հայկական դիրքին, սակայն չանցնելով պայմանական որոշված սահմանը՝ ավտոմատով կրակել է իր գլխին։ Կրակոցի ձայնը լսելով՝ նրա կողմն են շտապել ադրբեջանցի զինծառայողները։
Մեզ տեղեկացրին, որ այդ միջադեպից հետո ադրբեջանցի զինվորականների թվի փոփոխություն կամ այլ անհանգիստ տեղաշարժ չի նկատվել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



