Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 828 դեպք
INTERNATIONAL NEWSՌուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 828-ով՝ նախորդ օրվա 820-ի դիմաց, սա համավարակի սկզբից ի վեր գրանցված նոր առավելագույն ցուցանիշ է: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Վարակից մահացել է ընդհանուր 202.273 մարդ: Չորրորդ օրն անընդմեջ երկրում գրանցվում է օրական ավելի քան 800 մահվան դեպք:
Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 15.828-ով՝ հասնելով 6.574.608-ի:
Վարակի հաստատված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 21.379-ով՝ հասնելով 7.376.374 -ի: Հարաբերական արտահայտմամբ դեպքերի թվի աճը կազմել է 0.29 տոկոս:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



