Գոռ Հակոբյանի որդիների մկրտությունն ու ընտրված անունները
LIFEԴերասան Գոռ Հակոբյանի և Հրանուշ Մնոյանի կրտսեր որդին՝ Ռիչարդը, այսօր դառնում է 1 տարեկան, ինչի առթիվ ծնողները մեծ խնջույք են կազմկակերպել: Դերասանն ու կինն այսօր նաև մկրտել են իրենց որդիներին: Օրվա ընթացքում կկայանա նաև Ռիչարդի ատամհատիկի արարողությունը:
Գոռն Ինստագրամի իր էջում հրապարակել է տղաների լուսանկարներն ու գրել, թե ինչ անուններ են ընտրել նրանց համար մկրտության ժամանակ: «Մոնթեն, Նարեկն ու Վազգենը»,- լուսանկարին կից գրել է նա:
Ավելի վաղ նա նաև շնորհավորել է կրտսեր որդու ծնունդը: «Ուղիղ մի տարի առաջ, սեպտեմբերի 24-ին էս տղուկս ծնվեց: Մեռնեմ քեզ, Ռիչ»,- գրել է Գոռը: Իր հերթին՝ Հրուշը գրել է. «Ապրես, որ ծնվել ես, Ռիչ: Շնորհավոր 1 տարեկանդ մեր լույս տղա»:
Tert.am Life–ն ավելի ուշ կներկայացնի օրվա մանրամասները:



1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



