Ռոնալդուն արդեն ՄՅՈՒ-ի լեգենդն է․ Դե Խեա
SPORT«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան խոսել է այն մասին, թե ինչպես է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը ազդել թիմի վրա:
«Կարծում եմ, որ նա արդեն ունի մեծ ազդեցություն: Ռոնալդուն արդեն ակումբի լեգենդն է, ուստի երիտասարդ տղաների համար հիանալի է ամեն օր դիտել, թե ինչպես է նա աշխատում մարզասրահում:
Նա զարմանալի խաղացող է, և հաճելի է տեսնել, որ ամեն օր քրտնաջան աշխատում է և օգնում թիմին», – մեջբերում է իսպանացի դարպասապահին Sky Sports-ը:
36-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել «Յուվենտուսից» ՝ ստորագրելով երկու տարվա պայմանագիր: Այս մրցաշրջանում նա «Կարմիր սատանաների» կազմում անցկացրել է երեք խաղ, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



