Իրաք են ժամանել ամերիկյան հատուկ նշանակության ուժերը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերը ժամանել են Իրաք՝ գաղտնի մարտական առաջադրանքներ կատարելու այդ երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վաշինգտոնի գլխավորած միջազգային կոալիցիայի հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը:
«Հատուկ նշանակության ուժերն Իրաք են ժամանել այդ երկրի կառավարության խնդրանքով»,- ասել Է նա:
«Նրանք գաղտնի գործողություններ կիրականացնեն երկրի ղեկավարության հետ խորհրդակցելուց հետո»,- ներկայացուցչի խոսքը մեջբերել Է «Աս Սումարիա» հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



