Չինաստանում տղամարդը 1.5 լիտր կոկա-կոլա է խմել 10 րոպեում և մահացել հաջորդ օրը
LIFEՉինաստանի բնակիչը 10 րոպեում 1,5 լիտր կոկա-կոլա է ըմպել և հաջորդ օրը մահացել է: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, զովացուցիչ ըմպելիքը խմելուց վեց ժամ անց 22-ամյա երիտասարդը որովայնի փքվածության և ցավի գանգատներով դիմել է Պեկինի հիվանդանոցներից մեկը:
Բժիշկները զննել են հիվանդին և պարզել, որ խմիչքն արագ օգտագործելու հետևանքով նրա օրգանիզմում մեծ թվով գազ է կուտակվել՝ խոչընդոտելով թթվածնի հոսքը դեպի լյարդ: Բացի այդ, տղամարդու մոտ հաճախացած սրտխփոց է և շնչահեղձություն է նկատվել, արյան ճնշում էլ նվազել է:
Ավելի ուշ նրա վիճակն էլ ավելի է վատթաարցել և նա մահացել է հիվանդանոց դիմելուց 18 ժամ անց:
Բժիշկները կարծում են, որ մահվան պատճառ է դարձել օրգանիզմում գազի կուտակումը, որը աղիներից հասել է լյարդի պորտալ երակ, որը տվյալ օրգանի հիմնական արյունատար անոթներից է: