Աֆղանստանում թալիբները հրապարակային մահապատիժ են կազմակերպել
INTERNATIONAL NEWSԱֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման գրոհայինները մահապատժի են ենթարկել Հերաթ նահանգի չորս բնակչի, որոնք մեղադրվում էին մարդկանց առևանգելու մեջ։
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, տղամարդկանց կախել են մարդկանց հավաքված բազմության առաջ։ Ծայրահեղական շարժման ներկայացուցիչները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել կատարվածը, սակայն ավելի վաղ թալիբների ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք մտադիր են վերականգնել հրապարակային մահապատիժները, այդ թվում` վերջույթների անդամահատումը` որպես պատիժ գողության համար։
1996֊2001 թվականներին, երբ թալիբներն իշխանության գլխին էին, Աֆղանստանում մեծ տարածում ունեին հրապարակային մահապատիժները։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



