Գվարդիոլա. Մենք չունենք հարձակվող, որը կարող է մեկ մրցաշրջանում 25 գոլ խփել
SPORT«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ իր թիմում չկա խաղացող, որը կարող է մեկ մրցաշրջանում 25 գոլ խփել:
«Իմ կարիերայում միշտ եղել են բարձրակարգ հարձակվողներ: Ինչպես դարպասապահները, այնպես էլ հարձակվողները մարզիչներիի ամենամեծ մարտահրավերն են: Երկար տարիներ աշխատել եմ Սամուել Էտո՛Օ -ի, Թիերի Անրիի, Մեսսիի, Լեւանդովսկու, Թոմաս Մյուլերի, Սերխիո Ագուերոյի հետ: Առաջիկա տարիներին ակումբին անհրաժեշտ է հարձակվող: Եթե դա հնարավոր չեղավ, մենք կշարունակենք ենք աշխատել մեր ունեցած ֆանտաստիկ կազմով: Մենք չունենք խաղացող, որը կարող է 25 գոլ խփել, մենք դա պետք է անենք թիմով», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports- ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



