Չինացի դիվանագետը կոչ է արել Պեկինին պատրաստ լինել միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի ուղղությամբ
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ում Չինաստանի նախկին դեսպան Շա Ցզուկանը հայտարարել է, որ ՉԺՀ-ն պետք է պատրաստ լինի առաջինը միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ներկայության աճի ֆոնին, հաղորդում է Daily Mail թերթը:
Ցզուկանի կարծիքով՝ Պեկինը պետք է հրաժարվի «առաջինը միջուկային հարված չհասցնելու» քաղաքականությունից, որպեսզի հետ մղի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր ձեւավորվող միությունները:
Դիվանագետը նաեւ նշել է, որ Չինաստանի ընթացիկ քաղաքականությունը, որն իրականացվում է 1960-ականներից ի վեր, Պեկինին «բարոյական գերազանցությամբ» է օժտել, սակայն անընդունելի է, քանի դեռ ԱՄՆ-ն ու Չինաստանը չեն պայմանավորվի, որ կողմերից ոչ մեկն առաջինը միջուկային հարված չի հասցնի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



