Ալիևը հեգնել է Հայաստանին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն լուծել է ղարաբաղյան հակամարտությունը ռազմաքաղաքական միջոցներով, պատերազմը մնացել է անցյալում:
«Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը: Մենք խնդիրը լուծեցինք ռազմաքաղաքական միջոցներով, պատերազմը մնաց անցյալում, ղարաբաղյան հակամարտությունը նույնպես մնաց պատմության մեջ: Թող Հայաստանն իր տարածքում ստեղծի «Լեռնային Ղարաբաղ» անունով տարածքային միավոր, և մենք դա կճանաչենք։ Իսկ Ադրբեջանում այդպիսի տարածք չկա։ Այս հարցը լուծված է»,-ասել է Ալիևը «հիշատակի օրվա կապակցությամբ» հնչեցրած իր ուղերձում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



