Yerevan, 02.May.2026,
00
:
00
BREAKING


09:30-ին զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին, անմիջապես պատասխանեց

BLOG

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 27, ժամը 07:50, հեռախոսիս զանգ եկավ. Գեղամն էր Մանուկյան: 
Կիսամուննաթ տոնով հարցրի՝ ի՞նչ է եղել, Գեղա՛մ, այս ժամին, ասաց՝ Արցախում պատերազմ է, հարցրի՝ լո՞ւրջ, ասաց՝ այո՛, տարբեր ուղղություններով հարձակվել են։ Հարցրի՝ տղերքին ասե՞լ ես, ասաց՝ դեռ չէ, քեզ եմ առաջինը զանգում։ «Լավ, իջնում եմ ԳՄ»,- ասացի ես և հագնվելու ընթացքում սկսեցի զանգել ԳՄ ընկերներին, բայց նախ զանգեցի ընկեր Հրանտ Մարգարյանին, որն ասաց՝ տեղյակ եմ, տղերքին արդեն հանձնարարել եմ, թե ինչ անեն, գալիս եմ գրասենյակ։ 
Գրասենյակ գնալու ճանապարհին զանգեցի Արցախի ընկերներին. Արթուրը Մոսիյան չպատասխանեց, Դավիթը Իշխանյան հաստատեց Գեղամի ասածը, բայց արդեն դրա կարիքը չկար. ռմբակոծման ձայները լսվում էին։ Պայմանավորվեցինք կապի մեջ լինել։ Դավիթը շատ բնական ձևով հարցրեց նաև, թե՝ երբ եք գալու... 

08:30-ին ԳՄ շենքի մոտ հանդիպեցի Գեղամ Մուշեղյանին. նա արդեն զինվորական հագուստով էր՝ կազմ ու պատրաստ։ Գեղամը զոհվեց հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Երևանի կոմիտեի նախագահն էր... Գեղամին հարցրի՝ ի՞նչ կա, ասաց՝ ընկերներին հավաքում ենք կոմիտեների գրասենյակներում, մինչև որոշենք, թե երբ ենք շարժվում, ամեն ջոկի պատասխանատու իր գործը գիտի։ 

8:30-ին արդեն ԳՄ-ի շենքի մոտ զինվորական հագուկապով պատրաստ տղերք կային, եռուզեռ էր։ Մինչև աշխատասենյակ հասնելը աստիճանների վրա, միջանցքում հանդիպեցի մեր մյուս՝ մարտական ուղի անցած տղերքին` ընկերներ Իգորին, Հարմիկին, Արտաշեսին, Մխոյին, Չեչենին… Մի աննկարագրելի հուզմունք ու հպարտություն զգացի, վստահություն ու մտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել։ 

08:50-ին ԳՄ նիստ արեցինք։ Նիստին մասնակցում էին նաև ընկեր Հրանտ Մարգարյանը և Բյուրոյի ընկերները։ Նիստը տևեց մոտ կես ժամ, մեր նիստերը, սովորաբար, երկար են տևում, բայց սա հերթական ժողով չէր, պետք էր արագ որոշումներ ընդունել. չորս հիմնական որոշում ընդունեցինք: 

Որոշվեց հերևյալը․ 
1. Հանդես գալ հայտարարությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ մի կողմ ենք դնում բոլոր քաղաքական տարաձայնությունները, բանակի զինվորն ենք և պետության կողքին։ 
2. Որոշվեց կազմակերպել ՀՅԴ կամավորների առնվազն 2 վաշտ, որոնք պատրաստ կլինեն օրվա ընթացքում մեկնել սահման։ Որոշվեց ժամը 12:00-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքել առաջին երկու վաշտերը, ՊՆ-ի հետ կատարել համապատասխան դասավորումները և շարժվել։ Որոշվեց նաև դա անել հրապարակային և կոչով դիմել մեր հայրենակիցներին։ 
3. ԳՄ-ն որոշեց, որ ես զանգահարեմ Նիկոլ Փաշինյանին և փոխանցեմ մեր որոշումը, հարցնեմ, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել։ 
4. Որոշվեց քաղաքական դաշտի ընդդիմադիր կուսակցությունների հավաք կազմակերպել ժամը 15:00-ին։ Նպատակը նույնն էր՝ համախմբվել. երկիրը պատերազմի մեջ է։ 
Նիստի վերջում կատարեցինք աշխատանքի բաժանում՝ ով ինչ է անելու, նշանակեցինք պատասխանատուներին, անցանք գործի։ 

09:30-ին զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին, անմիջապես պատասխանեց։ Հարցրի սահմանների վիճակի մասին և փոխանցեցի մեր որոշումը՝ ՀՅԴ-ն պետության և բանակի կողքին է, առաջիկա ժամերին արդեն 2 վաշտ կմեկնի ճակատ, նաև հարցրի ի՞նչ կարող ենք անել, ասաց՝ շնորհակալ եմ վերաբերմունքի համար, խնդրեց որ Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ արտերկրի կառույցները աշխարհին ներկայացնեն, որ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ագրեսիա են սկսել Արցախի դեմ։ Պատասխանեցի, որ Բյուրոն արդեն հանձնարարություն տվել է, պայմանավորվեցինք կապը պահել։ 

Այդ ընթացքում ներս մտավ ԳՄ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը, ասաց՝ ընկերնե՛ր, դե ես գնացի, պինդ մնացեք, թիկունքը պինդ կպահեք։ Հարցրի՝ ո՞ւր, պատասխանեց՝ ես ո՞ւր եմ լինում պատերազմի ժամանակ՝ ճակատ, հավանաբար՝ էլի Հադրութ։ Ասացի՝ ընկե՛ր, «Երկիրի» լրագրողը միջանցքում է, կարճ մի բան ասա, նոր շարժվի, ասաց՝ դրա ժամանակը չի, գնամ- հասնեմ, մեքենան վեշչով, դեղորայքով բեռնված- կանգնած է։ Կրկին հուզմունք և հպարտություն. այս տեսակը չի՛ կրող պարտվել։

Ընկեր Տարոնի հետ պատերազմի 44 օրերի ընթացքում գրեթե ամեն օր կապի մեջ եմ եղել և երբեք չեմ մոռանա հոկտեմբերի 3-ի մեր խոսակցությունը. այդ օրը ես Արցախում էի, այդ օրը Տարոնը չդիմացավ, ասաց իրականությունը, ձայնը մինչև հիմա գլխիս մեջ է... Բայց դա առանձին թեմա է, դրա մասին մի ուրիշ անգամ։ 

Ժամը 12:00-ին տեղի ունեցավ ՀՅԴ կամավորների հավաքը Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հրանտ Մարգարյանը ելույթ ունեցավ․ մարտակոչ, այդ պահին անհրաժեշտ խոսք և կարևոր ասելիք... 

Ի դեպ, երբ Արամ Մանուկյանի արձանի առջև մարտակոչ էր հնչում և ասվում էր, որ մեր գլխավոր խնդիրը թշնամուն ծնկի բերելն է, այդ նույն պահին խորհրդարանում՝ զուգահեռ տեղի ունեցող նիստում, ՆՓ-ն հայտարարում էր՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու...

Հրանտ Մարգարյանի թիկունքին՝ Արամի արձանի դիմաց, Եռագույնով կանգնած էր ՀՅԴ ուսանողականի անդամ Կիմ Խաչատրյանը, Կիմը զոհվեց հոկտեմբերի 31֊ին՝ Արցախի հյուսիսային պաշտպանական դիրքերում։ 

Ժամը 15:00-ին ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցավ ընդդիմադիր կուսակցությունների հանդիպում. մոտ 14 կուսակցություն էր ներկա, ի պատիվ ընդդիմադիր ուժերի՝ կար 100% համախմբում։ Մի կողմ դրվեցին ներքաղաքական հարցերը, և տարածեցինք հայտարարություն համախմբվելու, պետության, Արցախի կողքին կանգնելու և պայքարելու անհրաժեշտության մասին։ 
Զանգահարեցի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Նրանք արդեն կապի մեջ էին Արցախի հետ, բավականին ծանոթ սահմանային իրավիճակին, մի քանի բառով քննարկեցինք իրավիճակը, կարևորվեց բոլոր ուժերի և կարողությունների մեկտեղումը և ուղղորդումը դեպի Արցախ։ 

Թեև առաջին 2 վաշտերը պատրաստ էին, տեխնիկական պատճառներով՝ կապված ՊՆ-ից զենքի, հագուստի ստացման հետ, որոշվեց, որ 27-ի երեկոյան պետք է գնա մեկ վաշտ՝ 100 հոգի։ ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մոտ վեճ էր, թե ովքեր էին այդ 100-ը։ Տղերքից ով դուրս էր մնում՝ մեծ վեճ էր առաջանում։ Որոշվեց, որ 2 եղբայր կամ հայր ու որդի միասին պետք է չգնան։ Ուշ գիշերով առաջին վաշտին ճանապարհեցինք։ Կրկին հուզմունք, պատասխանատվություն և հպարտություն։ Առաջին վաշտի մեջ կային Արցախյան երկու պատերազմների մասնակիցներ, երիտասարդներ, Սփյուռքից ընկերներ։ Հատկապես երիտասարդ տղերքին գրկախառնվելուց մի կերպ էի զսպում հուզմունքս, բայց տղերքը մի ուրիշ ձև պինդ էին, առաջին փորձությունը անցել էին 2016 թ. Ապրիլյանի ժամանակ: Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի համար, նրանք վաղուց էին երդում տվել՝ «ծառայել Հայաստանի և հայության ազատագրության Դատին և, եթե հարկ լինի, նաև կյանքի գնով...»։ 

Հ.Գ․ Սա 2020 թ. սեպտեմբերի 27-ի՝ չարաբաստիկ պատերազմի առաջին օրվա իմ հիշողություններն էին և այդ օրվա ժամանակագրությունը։ 
(Շարունակելի)»։

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank