Էրդողանը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
INTERNATIONAL NEWSՍեպտեմբերի 27-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին:
Թուրքիայի նախագահը հերթական անգամ ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ 44-օրյա պատերազմում ոչնչացված ադրբեջանցի զինվորականների մահվան կապակցությամբ:
Ալիևը շնորհակալություն է հայտնել թուրքական պետության ղեկավարին և մեկ անգամ ևս բարձր գնահատել այն «քաղաքական ու բարոյական» աջակցությունը, որ Թուրքիայի նախագահը ցուցաբերել է Ադրբեջանին պատերազմի ընթացքում:
Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր ուղղություններով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



