ԵՄ խորհուրդը կես տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ դրված պատժամիջոցների ժամկետը
INTERNATIONAL NEWSԵվրոպական միության խորհուրդը, ելնելով Ուկրաինայում տիրող իրավիճակից, որոշում է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը:
«2015 թվականի դեկտեմբերի 21-ին ԵՄ խորհրդի որոշմամբ Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկրարաձգվել են մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը»,- ասվում է հաղորդագրությունում:
Ակնկալվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 22-ին, երբ Եվրոպական միության «Պաշտոնական ամսագրում» կհրապարակվեն համապատասխան իրավական ակտերը:
Ռուսաստանի դեմ ուղղված ԵՄ պատժամիջոցների ժամկետը պետք է ավարտվեր 2016թ. հունվարի 31-ին:
Լուսանկարը` РИА Новости
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



