Եվրոպայում գազի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1000 դոլարը
INTERNATIONAL NEWSԵվրոպական ֆյուչերսային շուկայում գազի գները պատմության մեջ առաջին անգամ առևտրի բացման ժամանակ գերազանցել են հազար դոլարը՝ հազար խորանարդ մետրի համար, հետևում է ICE Futures-ի տվյալներից:
Հոլանդական TTF ինդեքսի (եվրոպական ամենալիկվիդային հանգույց) ֆյուչերսները սկսվել են 992 դոլարից և Երևանի ժամանակով ժամը 11:10-ին հասել ռեկորդային առավելագույնին՝ գրեթե 1030 դոլարի:
Եվրոպայում վառելիքի արժեքը վերջին շաբաթների ընթացքում աճել է ավելի քան 1,5 անգամ: Ավելի վաղ, «Գազպրոմ»-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Եվրոպայում գազի ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարների դանդաղ կուտակումը և գազի պահանջարկի աճը հանգեցրել է նրան, որ Եվրոպայում բնական գազի գները գերազանցել են ռեկորդները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



