Ադրբեջանն ու Թուրքիան գազային նոր համաձայնագիր են կնքել
INTERNATIONAL NEWSԿասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղակայված «Շահ Դենիզ» գազային կոնդենսատի հանքավայրի շահագործման առաջին փուլի շրջանակում Ադրբեջանից Թուրքիա գազի փոխադրումը արդեն վերականգնվել է: Այս մասին հայտարարել է SOCAR-ի հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման գծով ղեկավարի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը, գրում է minval.az-ը:
Հիշեցնենք, որ «Շահ Դենիզ -1» նախագծի շրջանակում գազի մատակարարման պայմանագիրը կնքվել էր 2001 թվականին, իսկ դրա գործողության ժամկետն ավարտվել էր այս տարվա ապրիլի 16-ին: Պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Շահ Դենիզ-1»-ի շրջանակում Ադրբեջանից գազի մատակարարումները Թուրքիա դադարեցվել էին:
Ըստ Ահմեդովի, ներկայում գործում է Թուրքիային գազ մատակարարելու նոր համաձայնագիրը: Պայմանագրի մանրամասներն Ահմեդովը չի հայտնել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



