ԱՄՆ֊ն նոր պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ
SOCIETYԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը մտահոգված է Թուրքիայի կողմից С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերմամբ, Անկարային սպառնացել է լրացուցիչ պատժամիջոցներով, եթե Ռուսաստանի հետ նոր համաձայնագրեր կնքվեն:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հարցազրույց էր տվել ամերիկյան CBS հեռուստաալիքին, որում հաստատել էր, որ Անկարան մտադիր է մոտ ժամանակներս գնել ռուսական С-400-ների հերթական խմբաքանակը: Էրդողանի խոսքով՝ այս հարցի լուծումը մնում է բացառապես Թուրքիայի վրա․ ոչ մի երկիր իրավունք չունի միջամտելու իրենց գործերին:
«Մենք շատ հստակ արտահայտվեցինք՝ ստեղծելով նոր օրենք այդ ամենի վերաբերյալ։ Թուրքիայի կողմից ցանկացած նոր գնում կհանգեցնի նոր պատժամիջոցների», - ասվում է կոմիտեի թվիթերյան գրառման մեջ»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



